Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան տարեթվեր

Մայիսի 3-ը՝ Արևի համաշխարհային օր

Մայիսի 3-ը՝ Արևի համաշխարհային օր

Արևը Երկրին ամենամոտ գտնվող աստղն է, մնացած բոլորը մեզանից գտնվում են անսահմանորեն հեռու: Օրինակ` մեզ ամենամոտ գտնվող աստղ Պրոքսիման՝ Ալֆա Ցենտավրի համակարգից, Արևից 4,22 լուսային տարի հեռավորության վրա է գտնվում:

 

Երկրի համար Արևը տիեզերական էներգիայի հզոր աղբյուր է: Այն բուսական և կենդանական աշխարհին անհրաժեշտ լույս և ջերմություն է տալիս ու ձևավորում Երկրի մթնոլորտի կարևորագույն հատկությունները: 

 

Ընդհանուր առմամբ, Արևը սահմանում է մոլորակի էկոլոգիան:Առանց դրա չէր լինի կյանքի համար անհրաժեշտ օդը. այն սառած ջրերի և սառցակալած հողի շուրջը գտնվող հեղուկ ազոտային օվկիանոսի կվերածվեր: Մեր` Երկրի վրա ապրողներիս համար, Արևի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ նրա մոտ է ծագել մեր մոլորակը, և նրա վրա է առաջացել կյանքը: 

 

Արևը, քամին, օվկիանոսի ալիքները և կենսազանգվածը էներգիայի հումք են, որն անընդհատ շրջապատում է մեզ և որը հեշտ է օգտագործել: Անհրաժեշտություն չկա այն հանել գետնի տակից: և չի հանգեցնում ռադիոակտիվ թափոնների ձևավորմանը, իսկ թունավոր նյութեր ընդհարապես չի արտադրում: Այն վերականգնվող էներգիա է: 

 

Էներգիայի վերականգնվող աղբյուրների կիրառման հնարավորություններին ուշադրություն հրավիրելու նպատակով Արևային էներգիայի միջազգային կազմակերպության Եվրոպական գրասենյակը (ISES-Europe) 1994 թվականից սկսած, ամենամյա Արևի օր է կազմակերպում՝ կամավորական հիմքերով:

 

Ամբողջ Եվրոպայով մեկ մասնագետները, հասարակական կազմակերպությունները և ընկերությունները տարբեր բնույթի միջոցառումներ են կազմակերպում` ցուցադրելու արևային էներգիայի հնարավորությունները:  

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. delate.info
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ